Ներքին 1 տարի առաջ - 10:10 30-05-2025

Կենտրոն վարչական շրջանը փնտրում է «Ամենաականաչապատ պատշգամբը»

Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում մրցույթ է հայտարարվել․

«Գտնե՛նք և վայելե՛նք Կենտրոնի ամենականաչապատ պատշգամբային անկյունները:

Փոքր քայլերով դեպի մեծ նպատակ` հանուն կանաչապատ գոտիների ավելացման և առողջ միջավայրի:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Ամենաականաչապատ պատշգամբ» անվանակարգով:

Մասնակցելու համար ուղարկե՛ք Ձեր պատշգամբի լուսանկարը, հասցեն, անուն-ազգանունը և հեռախոսահամարը [email protected] էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Կանաչ Կենտրոն»:

Ժյուրին կընտրի 10 լավագույնները, որոնք կներկայացվեն որպես օրինակելի նմուշներ և կստանան անակնկալ նվերներ:

Այլ մանրամասների համար, գրեք մեզ, սիրով կպատասխանենք:
Ստեղծագործության հեղինակ՝ նկարիչ Արարատ Մինասյան»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան