Ներքին 8 րոպե առաջ - 10:40 10-11-2026

«Արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պшտերազմի» գաղափարը․ Մելիք-Շահնազարյան

Մեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պատերազմի» գաղափարը։

Գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Քանի դեռ մտածում ենք, թե պատերազմն ավարտվել է ու անընդհատ խաղաղությունից խոսում, ուրեմն մենք բոլորս ենք կապիտուլացվել։ Ինքնախաբեություն և կապիտուլյացիա է նաև այն միտքը, թե Արցախի խնդիրն այլևս գալիք սերունդների լուծելիք հարցն է։ Կարդում եմ վերջին օրերի գրառումները ու հասկանում՝ ցավոք, կապիտուլյացիան շատ ավելի խորն է նստած մեր մեջ, քան մտածում ենք։ Չեմ ուզում հիասթափություն կամ անկումային տրամադրություններ տարածել, բայց չասելն էլ մի ուրիշ կապիտուլյացիա է, որին այլևս չեմ ուզում մաս կազմել։ Հոգնել եմ։

Իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել։ Ավելին, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Ալիևն ու Էրդողանը (Նիկոլն էլ վրադիր) փորձեն ավարտել այդ պատերազմը, մեր ժողովուրդը չպետք է թույլ տա, որ հանկարծ նման բան լինի։ Պատերազմի նման ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել մեր ժողովրդին։ Եվ ոչ միայն իրազեկել, այլև նախապատրաստել։

Ճշմարտությունն այն է, որ մեր ժողովրդի առջև դրված ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ ուծացում, թուրքական շահ սպասարկող բիոզանգվածի վերածում, կա՛մ նոր պատերազմ ու հաղթանակ։

Մեր՝ ընդդիմադիրներիս կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պատերազմի» գաղափարը։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել ժողովրդին։ Թե չէ մնացած բոլոր հարցերով ժողովուրդն ինքն ում ասես՝ սիրով և շատ մանրամասն կիրազեկի»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան