Արտաքին 1 տարի առաջ - 23:56 28-05-2025

Իրանը կարող է ժամանակավոր դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Իրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե ԱՄՆ-ը համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի խաղաղ նպատակներով հարստացման նրա իրավունքը:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Երկու կողմերը կարող են «քաղաքական համաձայնության» գալ, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, ասել են գործակալության աղբյուրները։ Նշվում է, որ ԱՄՆ բանակցային թիմի հետ հարցը դեռ չի քննարկվել։

Նման համաձայնագրի պայմաններով Իրանը մեկ տարով կդադարեցնի ուրանի հարստացումը։ Բարձր հարստացված պաշարների մի մասը կուղարկվի այլ երկրներ կամ կվերածվի խաղաղ նպատակներով վառելիքի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար