Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:06 28-05-2025

Մարդիկ հիմնականում բժշկվելու համար են գալիս Գրիգոր Լուսավորչի սրբավայր. տեսանյութ

Զաղան կամ Սբ. Գրիգոր Լուսավորչի ճգնարանը գտնվում է Սառնաղբյուր գյուղի հյուսիսային ծայրին` ժայռի մեջ: Պաշտոնական անվանումը Անձավաջուր է։

Ըստ ժողովրդի մեջ տարածված զրույցների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն այստեղ է ճգնել: Ուխտավայրը ներքուստ եռամաս է: Մուտքից բացվում է աղոթասրահը, որից աջ մշտահոս ջրավազանն է, որտեղից ոչ միայն ջուր են խմում, այլև հիվանդները լողա­նում են։

Հիմնական սրահին կից ձախակողմյան սրահ կա, որը, ըստ ավանդության, սրբի նշխարն ամփոփող սրբատեղի-գերեզմանն է, իսկ նշխարների վրա հիշատակի քար է դրված:

Սրբավայրի ներսում կան երկու հարյուրի հասնող սրբապատկերներ, խաչ­քարեր, եկեղեցիների մանրանկերներ, հոգևոր բնույթի գրքույկներ, որոնք ուխտա­վորների կողմից բերվել են տարբեր ժամանակներում: Կան նաև ութ աշտանակներ և գանձանակ:

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված