Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 28-05-2025

Թումանյան կայարանում շենքից կախված բազալտե քարերը սպառնում են ընկնել բնակիչների գլխին

Թումանյան կայարանի քար լռությունը խախտում են թերեւս միայն հազվադեպ երեւացող գնացքների սուլոցները: Ժամանակին Թումանյան կայարանը մոտ 100 բնակիչ ուներ: Հիմա երկաթուղապատկան այս շենքում ապրում է 5 ընտանիք:

Կայարանի՝ մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող շենքի բնակիչները հեռացել էին նաեւ տանիքից կաթող անձրեւաջրերի պատճառով: Տարիներ շարունակ բնակիչներն ահազանգում էին, որ անձրեւաջրերը լցվում էին անգամ առաջին հարկեր:

Նախորդ տարի Երկաթուղայինների 38 շենքի տանիքի մի մասը վերանորորգվել է, սակայն պակաս վատ վիճակում չէ նաեւ մյուս հատվածը: Բնակիչներն ամեն անգամ ահ ու դողով են անցնում շենքից կախված բազալտե մեծ քարերի տակով: Տանիքի միայն կեսի նորոգումը բնակիչների համար անհասկանալի է:

Քանդվող պատի խնդրի մասին բնակիչներից մեկը երեկ տեղյակ է պահել նաեւ Լոռու մարզպետին: Վերջինս խոստացել է հարցը ուսումնասիրել:

Ամենից շատ դիտված