Ներքին 1 տարի առաջ - 10:00 24-05-2025

Զանգակատուն գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Միսակ Պ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հայկ Օ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդ Միսակ Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ «Արարատ» բժշկական կենտրոն, ապա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ