Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:00 23-05-2025

Նիկոլը հայրենիքի դավաճան է․ նա պետք է հեռանա. հարցում

Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքական հակասական կուրսը շփոթ է առաջացնում փորձագիտական շրջանում։ Ենթադրելի է, որ հանրությունը նույնպես չի կարողանում հասկանալ, թե արտաքին ի՞նչ քաղաքականություն է վարում ՔՊ-ական իշխանությունը։

Oragir.News-ն այսօր Երևանում հարցում է անցկացրել՝ պարզելու, արդյո՞ք քաղաքացիները հասկանում են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը։

Հարցվածները տարբեր կարծիքներ հայտնեցին։ Ոմանք վստահ են, որ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ մյուսները անհասկանալի և հակասական համարեցին նրա գործողություններն ու հայտարարությունները։

«Նա ռուսական, թուրքական ու բրիտանական ագենտ է։ Արդեն իսկ հանձնել է Ղարաբաղը, իսկ հիմա փորձում է նաև Զանգեզուրը հանձնել։ Նա հայրենիքի դավաճան է և պետք է հեռանա երկրից։ Նա հայ չէ, ինքն իրեն ներկայացնում է որպես թուրք, անգամ նշել է դա իր իսկ խոսքում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ մեր ազգը չի սիրում ղեկավար։ Միևնույն է՝ ով էլ որ լինի՝ «հուշտ» են անելու։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը նորմալ աշխատում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ