Ներքին 1 տարի առաջ - 10:59 23-05-2025

Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում

« Fast Shift » վճարահաշվարկային ընկերությունը « Fastex »-ի հետ համատեղ ներկայացրել են հավելվածի նոր ֆունկցիա, որով օգտատերերը կարող են Fastex-ում իրենց միջոցները հասանելի դարձնել Fast Shift-ում։

Այդպիսով հնարավոր է վճարումներ, գործարքներ և փոխանցումներ կատարել հենց այդ հաշվից:

Նոր գործիքակազմը թույլ է տալիս առանց միջնորդավճարի լիցքավորել Fastex Exchange-ի դրամային հաշիվը՝ օգտագործելով Fast Shift դրամապանակում առկա միջոցները, և հակառակը։

Անհրաժեշտ է պարզապես հավելվածի գլխավոր էջում սեղմել «+» նշանը՝ Fastex հաշվին հասանելիություն ունենալու համար։ Այնուհետև այդ հաշիվը հնարավոր է լիցքավորել, կատարել վճարումներ, ինչպես նաև փոխանցումներ անել հաշիվների միջև։

«Սա իսկապես սպասված նորություն է Fast Shift-ի և Fastex-ի օգտատերերի համար: Մեր ընկերություններն սկսում են համագործակցության մեծ ու յուրօրինակ ձևաչափ, որտեղ վճարումների մշակույթը վերափոխվում է, նոր բնույթ է ստանում։ Համոզված ենք՝ սա նոր նախագծերի ու գաղափարների սկիզբ կդառնա, և առաջիկայում մեր ընկերությունը կներկայանա կարևոր, նորարար ու հետաքրքիր այլ ծրագրերով»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ