Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:50 23-05-2025

Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքական ժողով կանի: Սակայն, կուսակցության քաղաքական ժողովի օրը, տեղը, անգամ օրակարգը դեռ որոշված չէ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հստակ որոշված է, որ ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա հուլիս ամսին:

Այժմ ընթանում են քննարկումներ՝ թե որն է լինելու քաղաքական ժողովի օրակարգը եւ հիմնական նպատակը։
Հարկ է նշել, որ սովորաբար ՔՊ քաղաքական ժողովները տեղի են ունենում Երեւանից դուրս, որտեղ կուսակցության վերաբերյալ կոնկրետ որոշումներ են կայացվում գիշերային ձեւաչափով նաեւ:

Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, նախարարներ, մարզպետներ, լինում են նաեւ հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը։

Ի դեպ, նշենք, որ սրան զուգահեռ՝ ՔՊ-ն պատրաստվում է կուսակցության վարչության նոր ընտրություններին, որը ՔՊ-ականների համար շատ կարեւոր իրադարձություն է:

Վարչության ներկայացուցիչները մասնակցում են Նիկոլ Փաշինյանի հետ փակ քննարկումների, որտեղ կոնկրետ որոշումներ են կայացվում տարբեր անձանց եւ հարցերի վերաբերյալ: Հուլիս եւ սեպտեմբեր ամիսները ՔՊ-ում թեժ են լինելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ