Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:05 22-05-2025

Թրամփը ճնշել է ՀԱՀ նախագահին. ջերմ հանդիպումը վերածվել է վեճի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այն վերածվել է վեճի՝ Հարավային Աֆրիկայում սպիտակ բնակչության նկատմամբ «ցեղասպանության» վերաբերյալ վիճահարույց պնդումների պատճառով։

Հանդիպման սկզբում մթնոլորտը եղել է հանգիստ։ Թրամփն ու Ռամաֆոսան խոսել են գոլֆի մասին, վերջինս նշել է, որ Թրամփին նվիրել է 14 կգ կշռող գիրք, որը ներկայացնում է Հարավային Աֆրիկայի գոլֆի դաշտերը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ համավարակի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Սակայն հանդիպման ընթացքը կտրուկ փոխվել է այն պահից, երբ ներկաներին միացել է Թրամփի խորհրդական, միլիարդատեր Իլոն Մասկը։ Քննարկման հիմնական թեման դարձել է Հարավային Աֆրիկայում ապրող սպիտակամորթ աֆրիկացիների՝ հոլանդական և ֆրանսիական վերաբնակիչների ժառանգների նկատմամբ կիրառվող բռնությունների և «ցեղասպանության» հարցը։

Օվալաձև աշխատասենյակում Դոնալդ Թրամփը ցուցադրել է մի շարք տեսանյութեր՝ հայտարարելով․ «Սա սարսափելի տեսարան է, երբեք նման բան չեմ տեսել»։ Նա նաև ներկայացրել է, իր խոսքերով, սպանված սպիտակամորթ հարավաֆրիկացիների լուսանկարներ։

Գերեզմանոցում նկարահանված տեսանյութերից մեկի ցուցադրման ընթացքում նախագահ Ռամաֆոսան հետաքրքրվել է՝ որտեղ է տեսանյութը նկարահանվել՝ նշելով, որ նախկինում նման բան չի տեսել։ Նա հավելել է, որ աֆրիկացի ընդդիմադիր գործիչ Ջուլիուս Մալեմայի արտահայտությունները և գործողությունները չեն արտացոլում Հարավային Աֆրիկայի պաշտոնական դիրքորոշումը։

Ռամաֆոսան ընդգծել է, որ Հարավային Աֆրիկան ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն ունեն ազատ արտահայտվելու իրավունք, սակայն միաժամանակ նշել է, որ հանցագործության խնդիրը վերաբերում է բոլորին՝ անկախ մաշկի գույնից։

Հանդիպումից հետո նախագահ Ռամաֆոսան, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է․ «Դուք ցանկանում էիք տեսնել դրամա և ինչ-որ մեծ իրադարձություն։ Ներողություն եմ խնդրում, որ որոշ չափով հիասթափեցրինք ձեզ»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ