Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:46 19-05-2025

Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Աննա Հակոբյանին ընդհանրապես չեմ անդրադառնում։ Նա այդքան արժանիք չունի, որ իր մասին խոսեմ։ Բայց այդ կինը անպարկեշտ բառերով է խոսել մի արժանավոր մարդու` Տաթևիկ Վիրաբյանի մասին` նրան անվանելով «ոջիլ»:

Տաթևիկը նվիրյալ հայրենասեր կին է, ով ապրել է Արցախում, պայքարել է, ու հանուն Արցախի զոհվել է նրա եղբայրը։

Լինելով երկրի ամենաբարձր պաշտոնյայի կինը` Աննա Հակոբյանը «ոջիլ» է անվանում իր երկրի քաղաքացուն միայն նրա համար, որ քննադատում է իրենց։

Ես հասկանում եմ, որ Աննա Հակոբյանին հարազատ է ոջիլը։ Ի վերջո, ով ինչ միջավայրում ապրում է, ինչ տեսակով շրջապատված է, դրանք էլ հարազատ են նրան։ Մարդը ոջիլից բացի ուրիշ բան չի տեսել, բա ի՞նչ անվաներ։

Ռուսներն ասում են` ամեն մարդ մտածում է իր փչացածության մակարդակով։
Իսկ այ, որ Աննա Հակոբյանը կպնում է մեր Տաթևի ծնողական կարողություններին` ափսոսանք հայտնելով, որ Տաթևը երեխաներ է դաստիարակում, ուզում եմ Աննային հարցնել` ցույց տուր քո դաստիարակած երեխաներին։

Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞։
Շմայսը վատ մարդ չի, բայց մի բան վատ է արել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի