Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:19 15-05-2025

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լուծում չի լինի, մինչև ես և Պուտինը չհանդիպենք. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ բանակցություններում «ոչինչ տեղի չի ունենա», մինչև ինքը չհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սպիտակ տան ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է նախագահական ինքնաթիռում՝ Կատարից ԱՄԷ մեկնելիս։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Ոչինչ չի լինի, մինչև ես և Պուտինը չհանդիպենք, լա՞վ: Եվ ակնհայտորեն, նա չէր պատրաստվում գնալ: Նա պատրաստվում էր գնալ, բայց կարծում էր, թե ես գնում եմ։ Նա չէր գնա, եթե ես այնտեղ չլինեի, և ես չեմ կարծում, որ որևէ բան տեղի կունենա, դա ձեզ դուր գա թե ոչ, մինչև ես և նա չհանդիպենք: Բայց մենք ստիպված կլինենք լուծել սա, քանի որ շատ մարդիկ են մահանում»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ հիասթափված չէ Թուրքիա մեկնած ռուսական պատվիրակության կազմի պատճառով։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ