Ներքին 1 տարի առաջ - 16:30 15-05-2025

7 տարեկանին միանգամից 2-րդ դասարան ուղարկելը վտանգավոր է․ հոգեբան

«Երեխան կունենա թերարժեքության զգացում, բուլինգի ենթարկվելու վտանգ կարող է լինել։ Նրա մոտ ձևավորվելու է թերարժեքություն, բոլորից տարբերվելու վախ, որն էլ կարող է բերել ինքնամփոփության»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Աստղիկ Թորոսյանը ԿԳՄՍՆ-ի նոր որոշման մասին, ըստ որի՝ այն երեխաները, որոնք 7 տարեկան են ու դպրոց չեն գնացել, պետք է հաճախեն 2-րդ դասարան, հընթացս յուրացնելով 1-ին դասարնի կրթական ծրագիրը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, սակայն նշել է, որ կարող են լիել բացառություններ «Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում»,- գրել է նախարարը։

Հոգեբանը դեմ է այս որոշմանը, քանի որ 6 տարեկանը համարվում է նախադպրոցական է։ Եվ եթե 7 տարեկանը միանգամից գնում է 2-րդ դասարան՝ առանց 1-ին դասարանի ծրագրին տիրապետելու, ապա կարող են տրավմատիկ հետևանքներ լինել։ Ըստ նրա՝ այդպիսի երեխաները հետագայում, հնարավոր է՝ չկարողանան ինտեգրվել հասարակության մեջ։ Նրանք մտածելու են իռացիոնալ, դառնալու են կախված տիպ և դժվար են որոշումներ կայացնելու։ Իսկ թե ինչ նախապատրաստական քայլեր պետք է իրականացվեն, երբ երեխան միանգամից գնա 2-րդ դասարան, հոգեբանը շեշտեց, որ երեխան պետք է լիարժեք տիրապետի 1-ին դասարանի ծրագրին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար