Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:16 07-05-2025

Նման առիթները բաց թողնելը ճիշտ չի լինի. Փաշինյանը հայտարարեց՝ Մոսկվայում Պուտինի հետ շփումներ կլինեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ապա հարցուպատասխանի ժամանակ հաստատեց՝ ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և մասնակցելու մայիսի 9-ի տոնակատարություններին։

Փաշինյանի խոսքով, Հայաստանը որդեգրել է բալանսավորված արտաքին քաղաքականություն ու դրա մեջ ամենևին չի մտնում, որ Հայաստանը մեկ ուղղությամբ իր հարաբերությունները կառուցելու է ի հաշվիվ այլ հարաբերությունների։

«Առավել ևս, երբեք չի եղել, որ մենք Ռուսաստան այցեր չենք ունենալու ու Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու ու չենք խորացնելու․ ինձ համար, ճիշտն ասած, հասկանալի չեն մեկնաբանությունները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ նման առիթ բաց թողնելը իշտ չի լինի, քանի որ Մոսկվայում հանդիպումների ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր։

Հարցին՝ արդյոք կա՞ն պլանավորված շփումներ, Փաշինյանը նշեց․ «Չեմ կարող հստակ ասել, բայց որ շփումներ կլինեն՝ ակնհայտ է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ