Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:54 06-05-2025

Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան

Գործարար, Healthy Box ընկերության և «Գարուն» առողջ սննդի սրճարանի համահիմնադիր Անահիտ Յուզբաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում եմ ծնվել և մեծացել։ Երբեք, երբեք, երբեք չեմ տեսել նման խայտառակություն։ Սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի։

Այստեղ սա մարդ կա, որ տեսել է.
Եվ դեռ մարդիկ կան, որ ասում են՝ «Հիմա ամեն ինչ լավ է…»

Իսկ գիտե՞ք, բանը միայն այս մարդկանց մեջ չէ։ Հետխորհրդային շրջանում կրթության դերը այնքան նսեմացվեց, որ մենք պարզապես այլևս մասնագետներ չունենք, որոնք ինչ-որ բան հասկանան։
Հայրս ասում էր. «Ինչի՞ սանտեխնիկ ունե՞նք»։

Մասնագետները մնացել են մի քանիսը, իսկ երբ ղեկավարը տգետ է, նա երբեք թույլ չի տա, որ մասնագետը հնչեցնի իր կարծիքը։ Նա ստեղծում է այնպիսի պայմաններ, որ մասնագետը լքի, լքի և գնա։
Սա բացարձակ տգիտության արդյունք է։

Տգետները նաև չգիտեն՝ ինչ է հայրենիքը։ Նրանք դրա մասին ընդհանրապես ոչինչ չեն սովորել։
Կրթվելը նորաոճ ա տգետի համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ