Ներքին 1 տարի առաջ - 14:42 06-05-2025

Լրագրողին վիրավորած Անդրանիկ Քոչարյանի վարքը քննության առարկա չի դառնա. նախագիծը մերժվեց

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողին վիրավորելու համար չի պատժվի։

ՔՊ-ականի վարքագիծը քննարկելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվի։

Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, դեմ՝ 47 պատգամավոր։ Մեկ պատգամավոր էլ ձեռնպահ էր։

Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։