Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:20 06-05-2025

ԿԳՄՍՆ-ում չգիտեն, որ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն ուսանողներին ստիպում է «սեղան գցել»

Oragir.News-ը օրերս հայտնել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Իռենա Մադոյանը ավարտական կուրսերի շրջանավարտներին ստիպում է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների համար «սեղան գցել»։

Թեպետ հրապարակումից հետո բուհի մի խումբ ուսանողներ կասկածի տակ էին դրել ահազանգի հավաստիությունը, ներկայացրել էինք նաև ուսանողներին ուղղված նամակը։ Դեկանի ԺՊ-ն նամակը գրել էր լատինատառ, սակայն, խնայելով մեր ընթերցողների նյարդերը, այն ներկայացրել էինք հայատառ։

«Եվս մեկ հարց մեր շրջանավարտներին, ճիշտ է մենք ժողով չենք անցկացրել, որովհետև չեմ կարծել, որ ձեզ կարիք կա զգուշացնելու պարզ բաների մասին։ Ամփոփիչ ատեստավորման ժամանակ հանձնաժողովը կենդանի մարդիկ են, ովքեր քանի քանի ժամ լսելու են ձեզ և ձեր ընկերներին։ Իրենք կարող են ծարավ լինել, սուրճ ուզեն, կամ նման բաներ։ Չեմ զգուշացրել որովհետև վստահ եմ եղել, որ մեր երեխեքը դա գիտեն, քանի որ միշտ տեսել եմ դա մեր շրջանավարտների կողմից։ Գիտեմ որ ինձ ճիշտ եք հասկանում, քանի որ միշտ պարզ ու ուղիղ ենք խոսել իրար հետ, դրա համար էլ համարձակ, առանց երկրորդ մտքի կամ վախենալու գրում եմ ձեզ այդքանը։ Մնացածը դուք տեսեք»,- գրել էր Մադոյանը։

Քանի որ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և անձամբ նախարար Ժաննա Անդրեասյանը, նման երևույթներն անընդունելի են համարում, դպրոցների դեպքում արգելում են ցանկացած տիպի դրամահավաքի անցկացումը, Oragir.News-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ՝ պարզելու համար բուհերի ավարտական կուրսերի ուսանողներն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողի անդամների համար «սեղան գցելու» պարտավորություն ունե՞ն, թե՞ ոչ, և գերատեսչությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ուսանողներին նման հորդոր-պահանջ ներկայացրած դեկանի ԺՊ-ի նկատմամբ։ Ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից մեզ տեղեկացրեցին, որ մեր հրապարակմանը ծանոթ չեն՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։

Oragir.News-ը գրավոր հարցումն արդեն իսկ ուղարկել է, պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ