Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:58 05-05-2025

Թրամփը չի ցանկանում 3-րդ անգամ ընտրվել նախագահ. Fox News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է խոսակցությունները այն մասին, թե իբր ցանկանում է երրորդ անգամ դառնալ ԱՄՆ նախագահ, ինչը Սահմանադրությամբ արգելված է։ Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Կիրակի օրը «Meet the Press» հաղորդման ժամանակ NBC News-ի լրագրող Քրիսթեն Վելքերին տված հարցազրույցում Թրամփն ասել է․ «Շատ մարդիկ են ուզում, որ ես նորից առաջադրվեմ»։

Երբ լրագրողը հարցրել է՝ արդյոք նա իսկապես ցանկանում է երրորդ ժամկետով ընտրվել, Թրամփն ասել է․ «Իմ տեղեկություններով` դա հնարավոր չէ։ Չեմ կարծում, որ Սահմանադրությունն այդպիսի բան է թույլ տալիս։ Բայց ես նպատակ էլ չունեմ»։