Ներքին 1 տարի առաջ - 14:46 02-05-2025

Ինչ լինում ա՝ ժեշտին լինի․ մանրամասներ՝ Գագիկ Մելքոնյանի մասնակցությամբ վթարից 

Քիչ առաջ Երևանի Լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենայի մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:

Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ «Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Oragir.News-ը վթարի մասին մանրամասն տեղեկություններ ճշտելու նպատակով կապ հաստատեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրեն և մեքենային գրեթե ոչինչ չի պատահել․

«Ամեն ինչ լավ ա, շնորհակալ եմ։ Մեր դիմացի մեքենային են հարվածել, մեր դիմացի մեքենան էլ հարվածել է մեզ։ Ինչ լինում ա՝ ժեշտին լինի։ Հիմա ժեշտին ա եղել»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ