Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:15 01-05-2025

Հաղորդագրություն՝ կախարդանքի դիմաց․ խորհրդավոր հեռախոսահամար Թայմս Սքվերում. Day Tone

Նյու Յորքի Թայմս Սքվերում վերջերս հայտնվել էր խորհրդավոր հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝ ուղարկեք հաղորդագրություն՝ կախարդանք տեսնելու համար։ Հետաքրքրասեր անցորդները հետևելով հորդորներին, հաղորդագրություն են ուղարկել նշված հեռախոսահամարին և անակնկալ կերպով ստացել են 119,16 դոլար։ Այս մասին գրում է Day Tone-ը։

Ավելի ուշ բացահայտվել է, որ այս անսպասելի «կախարդանքը» մաս է կազմում «Հիմա ես տեսնում եմ քեզ» ֆիլմի երրորդ մասի պրոմո արշավից։ Ֆիլմի ստեղծագործական թիմը կրկին զարմացրել է հանդիսատեսին՝ իրական կյանքում էլ կիրառելով ֆիլմի ժանրին բնորոշ հանելուկներ և հրաշքներ։