Ներքին 1 տարի առաջ - 22:26 30-04-2025

Գյումրիում փոխքաղաքապետ կդառնան Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը

Մայիսի 2-ին Գյումրիի ավագանին կընտրի փոխքաղաքապետներ։ Այդ օրը կընտրվեն նաև հանձնաժողովների նախագահներ։

Գյումրիի առաջին փոխքաղաքապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է` Ավետիս Առաքելյանը, մյուս փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 1996-1999թթ.՝ Գյումրիի համայնքի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մանուկյանը։

Նշենք, որ Գագիկ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի նախկինում քաղաքապետ եղած տարիներին էլ է զբաղեցրել փոխքաղաքապետի պաշտոնը։ Վարդան Ղուկասյանը դեռ ապրիլի 4-ին էր հայտարարել, որ Գյումրու առաջին փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը, իսկ երկրորդ փոխքաղաքապետի պաշտոնը ասել էր, որ պատրաստակամ է զիջելու։

Ըստ էության երկրորդ փոխքաղաքապետի պաշտոնի համար առաջադրվողներ չեն եղել։

Նշենք նաև, որ այս նիստին ևս ՔՊ-ն չի մասնակցելու, նրանք նիստերին իրենց չմասնակցելը փաթեթավորում են հետևյալ կերպ, որ իրենք չեն մասնակցում կրկեսի։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ