Արտաքին 1 տարի առաջ - 21:05 30-04-2025

Էրդողանը հայտնել է Թրամփի հետ առաջիկա հանդիպման հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման հնարավորության մասին, հաղորդում է Haberturk-ը։

Ըստ նրա՝ ինքն ԱՄՆ նախագահի հետ կհանդիպի «առաջին իսկ հնարավորության դեպքում»։

«Մեր հեռախոսազրույցը սրտանց, արդյունավետ և բարեկամական էր։ Երկու երկրների միջև հարաբերությունները խոր և երկարատև արմատներ ունեն։ Մենք շատ թեմաներ ունենք քննարկելու և շատ քայլեր ձեռնարկելու։ Այդ պատճառով մեր նախարարությունները շարունակում են աշխատել այն հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, որը կորոշի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ընթացքը։ Այս ուսումնասիրությունների շրջանակում իրադարձության ժամկետները ևս դիտարկվում են»,- ասել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին