Ներքին 1 տարի առաջ - 17:50 30-04-2025

Պլենտուսի տակից հանելով, փոշին թափ տալով՝ պաշտոնյա չեն դառնում. Զոհրաբյանը՝ Չախոյանի ծեծի մասին

«Հասկանում եմ, որ ՔՊ-ական թաղապետները և ընդհանուր շրջապատող մարդիկ ընկալունակության հետ խնդիր ունեն և չեն հասկանում՝ ինչ է հանրային քննարկումը։ Բայց ի՞նչ է՝ այդ մարդու կողքին չկա՞ մեկը, որ բացատրի, որ նման քննարկմանը կարող են մասնակցել շահառու մարդիկ, այդ թվում՝ Արթուր Չախոյանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղիղ եթերում՝ իր համախոհների հետ հանրային քննարկման ժամանակ ծեծի ենթարկելու աղմկահարույց դեպքին:

Զոհրաբյանի խոսքով՝ տեսանյութից պարզ երևում է, որ անգամ չկաշկանդվելով լրագրողների ներկայությունից և ուղիղ եթերում գտնվելու հանգամանքից, թաղապետը «տաբռով» (Զոհրաբյանի որակումն է, հայերեն՝ թափառախմբով - խմբ.), քացի տալով հանում են մարդուն։

Նաիրա Զոհրաբյանը նաև ընդգծեց՝ եթե նման բան տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, ապա տարատեսակ ՀԿ-ներ, դեսպանատներ կարձագանքեին միջադեպին։

«Նույնիսկ ամենազարհուրելի պահվածք ցուցաբերած քաղաքացուն չպետք է նման կերպ վերաբերվել։ Բայց սրանց նմանները, ևս մեկ անգամ եմ կրկնում՝ տաբռ են»,- ասաց Զոհրաբյանը, հավելելով,- «Ես այդ մարդկանց չեմ մեղադրում: Նրանց պլենտուսի (հայերեն՝ շրիշակ - խմբ.) տակից հանում, փոշին վրայից թափ են տալիս ու նշանակում են պաշտոնի, քանի որ այլ մատերյալ չունեն»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը