Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:27 30-04-2025

Տիգրան Տեր–Մարգարյանն արժանի է քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից մեդալով պարգևատրվելուն

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը թաղապետ է նշանակվել այն բանի արդյունքում, որ Երևանի ավագանու ընտրություններում իբրև ընդդիմություն ներկայացած, իրականում՝ ընտրողներին խաբած Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններից հետո կոալիցիա է կազմել ՔՊ-ի հետ։ Թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը թաղապետարանում խմբով ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելով՝ «ցուցադրել է» իրենց դավանած եվրոպական արժեքները։ Եթե տեսախցիկների, լրագրողների ներկայությամբ այսպես են ծեծում, բա թաքուն տեղ, մութ ժամանակ ոնց կսպանեն։ Տիգրան Տեր–Մարգարյանն արժանի է քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից մեդալով պարգևատրվելուն։

Հիշեցնենք, որ այսօր ատիվիստ Արթուր Չախոյանը Մասիվի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվեց։ Մասիվի թաղապետը բռունցքներով հարձակվել է Չախոյանի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ