Ներքին 1 տարի առաջ - 15:59 26-04-2025

Ով հայ ժողովրդի դեմ ձեռք կբարձրացնի, կարժանանա այս մարդկանց զարկին․ ասաց Արմեն Գևորգյան

Այս հրապարակը վրիժառուների հրապարակ չէ։ Այս հրապարակը, արժանապատվության, արդարադատության, պատժի անխուսափելիության հրապարակ է, որովհետև ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ է իրականացվել, այլև մարդկության դեմ ոճրագործություն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում, «Նեմեսիս» հուշարձանի մոտ «Հայաքվե» ազգային քաղաքական միավորման կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռ և «Նեմեսիս» հուշարձանի նախաձեռնողներից Արմեն Գևորգյանը։

Նա պատմեց Արտաշես Գևորգյանի վրիժառու սխրանքի մասին, նշելով, որ վրիժառուները ինչ-որ չափով փորձեցին հայ ժողովրդի վրայից մաքրել զոհի պիտակը։ Նա պատմեց, որ Արտաշես Գևորգյանը գերազման չունի։ Նրան ձերբակալել են Երևանում, 8 ամիս տանջել են բանտերում, 1937 թվականին գնդակահարել, և նրա շիրիմի տեղն անհայտ է։

«Ես ցանկացնում եմ, որ այլևս նման ոճրագործություններ չլինեն, և մեր պապերը նման քայլի չդիմեն։ Իրենք արդարադատություն են իրականացրել։ Եվ թող բոլորն իմանան, որ ով հայ ժողովրդի դեմ ձեռք կբարձրացնի, կարժանանա այս մարդկանց զարկին»,- ասաց Արմեն Գևորգյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, «Հայաքվե» ազգային քաղաքական միավորումը Երևանում «Նեմեսիս» հուշարձանի մոտ կազմակերպվել էր ազգային վիրժառուների հիշատակի ոգեկոչման արարողություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ