Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:12 25-04-2025

Վարդան Ղուկասյանն ասել է՝ եթե հնարավորություն ունենա՝ նմանատիպ հողհատկացումները նորից կշարունակի

Գյումրու նախկին համայնքի ղեկավարը, ով նաև ներկա ղեկավարն է, ինչպես տեղյակ ենք, անցնում է բազմաթիվ քրեական գործերով, երկու տարբեր վարույթներով, 40 թվով դրվագներով և սույն անձը, քանի որ այդ ենթադրաբար հանցագործությունները կատարվել են նախորդ իր պաշտոնավարման ընթացքում, վերջին ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմաթիվ անգամ ասել է, որ եթե հնարավորություն ունենա՝ նմանատիպ հողհատկացումները նորից կշարունակի։ Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Մեր դիրքորոշումը մեղադրական եզրակացությամբ ուղարկված է դատարան։ Էլի հրապարակային դատաքննություն է, վստահ եմ ինձնից լավ տեղեկացված եք և այդ հողհատկացումների հետ կապված, և կոռուպցիոն դրսևորումների հետ կապված, այս առումով դատախազության դիրքորոշումը գրավոր է, հրապարակված է, հստակ է, այստեղ մենք քաղաքական գնահատական տվող մարդ չենք»,- ի պատասխան նշեց Վարդապետյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում