Մամուլ 1 տարի առաջ - 08:58 25-04-2025

Ռուսաստանում փնտրտուքի մեջ են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրադարձություններով նաեւ դրսում գտնվող հայ համայնքներն են անհանգստացած, եւ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում էլ են փնտրում քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք կարող են գալ Հայաստան եւ դերակատարում ունենալ, իշխանություն ձեւավորել։ Պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում եւս փնտրտուքների մեջ են, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայաստանյան ներքաղաքական կյանքում ում կարող են ակտիվացնել։ Ըստ այդմ, տարբեր շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում։ Օրինակ, Արթուր Ջանիբեկյանի անունն է շոշափվում։ Իսկ վերջերս որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ, վանաձորցի 36-ամյա Հենրիկ Սարդարյանի անունը։ Նա 15 տարեկանում ընդունվել է Մոսկվայի MГИMO-ն, 2010 թվականին ավարտել, այժմ քաղաքական գիտությունների դոկտոր է, Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, MГИMO-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկանը: 2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ի պետական կառավարման գծով փորձագիտական կոմիտեում։

Նաեւ ՌԴ Հասարակական պալատի անդամ է, պարբերաբար մասնակցում է ռուսական հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուներին։ Նա բավականին ազգայնական հայացքներ ունի, չնայած տեւական ժամանակ Ռուսաստանում է ապրել, բայց նացիոնալիստ հայ է համարվում, միայն այն փաստը, որ նա ադրբեջանական մամուլի մշտական թիրախներից է, խոսում է այդ մասին։ Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ նա կարիերան կշարունակի հայրենիքում՝ Հայաստանում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին