Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:48 24-04-2025

Զոհերի հիշատակը հարգելը նշանակում է պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունները. Ժոլի

Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հարգանքի տուրք մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն հայերին:

Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարարը:

Մելանի Ժոլիի խոսքով՝ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը նշանակում է հիշել պատմության մռայլ էջերը և պարտավորություն ստանձնել՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը:

«Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120000 բնիկ հայերի խոր տոկունությունը, որոնք 2023 թվականին պատմության մեջ առաջին անգամ բռնի տեղահանվել են իրենց հողից»,- հավելել է Ժոլին:

Կանադայի ԱԳ նախարարը հավելել է՝ պետք է շարունակել պայքարել ատելության, ժխտողականության և ծայրահեղականության դեմ և պաշտպանել Կանադայի արժեքները տանը և արտերկրում:

Վերջում նախարարը հայատառ գրառում է կատարել.
«Հիշում ենք եւ պահանջում»:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև