Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:42 23-04-2025

ՔՊ-ի ու քույր կուսակցության օրերը հաշված են, եթե դա լինի․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևան քաղաքում կառավարման «խորը» ճգնաժամ է։

ՔՊ ու հանրապետություն քույր կուսակցությունները միասին չեն կարողանում կյանքի կոչել «իշխանության» նախագծերը։

Երեկ հերթական անգամ պարզ դարձավ, որ կոալիցիան ճաքեր է տվել, ու ինչքան էլ մի քանի փորձից «առևտուրը» ստացվեց, անգամ այդ պարագայում ՔՊ-ի նախագիծը չստացավ բավարար ձայներ։
Ուշքի չգալով՝ ՔՊ-ն ու հանրապետությունը ծլկեցին դահլիճից՝ չմասնակցելով «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած նախագծի քննարկմանը, որով պետք է կասեցվեր տրանսպորտի թանկացումը։

Հերթական անգամ ապացուցվեց, որ սրանք առաջնորդվում են՝ սեփական շահը գերադասելով ժողովրդի բարեկեցությունից։

Երևանցիներից «մուռ» հանելու ուղին որդեգրածները չունեն այլևս բավարար միջոցներ՝ դրանք կյանքի կոչելու։

Բոլոր իրական ընդիմադիրների համախմբման արդյունքում ՔՊ-ի ու քույր կուսակցության օրերը հաշված են։
Հետ հաշվարկը սկսված է այսուհետ, որ խմբակցությունը կամ անկախ ավագանին իր քայլով կաջակցի ոչ լեգիտիմ «իշխանությանը» բոլորին ու բոլորի ստվերային խաղացողներին հանրության առջև բացահայտելու ենք…

Երևան քաղաքի փրկության միակ բանաձևը՝
Արտահերթ ավագանու ընտրություններ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում