Ներքին 1 տարի առաջ - 16:47 21-04-2025

Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Միքայել Աջապահյանին «ստալինապաշտ տերտեր» անվանեց։

«Երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել ԿԳԲ-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով։ Բայց այն, որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսն իրեն կարող է թույլ տալ՝ Ստալինի մասին նոստալգիիկ դրական խոսույթով խոսել, դա ուղղակի խայտառակություն է, բացարձակ խայտառակություն է: Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բռնաճնշվածները, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ ստալինապաշտ տերտերն իր հայտնի ելույթն է ունեցել»,- նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

«Խելքը այդքան է հասնում, դրա համար էլ այդպես է արտահայտվում։ Եթե ավելիին հասներ՝ ավելին կարտահայտվեր։ Այն, ինչ ասել է, իր մասին է ասել։ Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր։ Այդ բնորրոշումն ինձ չի համապատասխանում։ Նա իր տգիտությունն է ցույց տալիս, չճանաչելով ինձ»,- ասաց Սրբազանը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո