Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:25 20-04-2025

Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ Sona Aghekyan-ին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է, անչափ կարևոր են Վարչական դատարանի արձանագրումները.
Մասնավորապես` Դատարանն արձանագրել է, որ

1) ավագանու մանդատից զրկելու մասին որոշումը չի համապատասխանում վարչական ակտերին ներկայացվող հիմնավորվածության և որոշակիության պահանջին,

2) որոշմամբ առկա ձևակերպումները որևէք կերպ չի կարող համարվել Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանի վերաբերյալ պատշաճ հիմնավորում,

3) ...թե Օրենքով, թե Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ որևէ կերպ իրավական կարգավորման չի ենթարկվել այն հարցը, թե ինչպես, ում կողմից և ինչ ընթացակարգով է իրականացվելու ավագանու անդամի ավագանու նիստերից, քվեարկություններից կամ էլ հանձնաժողովի նիստերից բացակայելու պատճառների հարգելի կամ անհարգելի լինելը:

Հուսով եմ` այս ձևակերպումները ուղենիշ կդառնան` կանխելու համար առաջնային մանդատ ունեցող ՏԻՄ-երում ավագանու իշխող խմբակցությունների կողմից կամայական և ոչ իրավաչափ գործողությունները»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը