Ներքին 1 տարի առաջ - 23:13 16-04-2025

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և՛ որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։

Արտակ Ղուլյանը 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, 2006 թ․՝ ԵՐՃՇՊՀ դոկտորանտուրան։

1981-1988 թթ․ աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ֆակուլտետում՝ միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետությանն բաժնի գիտական աշխատակից էր։

1991-1994 թթ․ ՀՀ հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական աչվեստանոցի միջնադարի բաժնի վարիչն էր։

Դասավանդում էր Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։

Արտակ Ղուլյանի նախագծերով վերականգնվել են Կոտայքի մարզի Ձագավանք եկեղեցին, Առինջի մատուռը, նա կազմել է Նուռնուսի եկեղեցու, Երևանի մոնղոլական դամբարանի վերականգնման նախագծերը, մասնակցել է Մաքրավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքներին և այլն։

Արտակ Ղուլյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա նախագծերով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում կառուցվել են նոր եկեղեցիներ։

ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արտակ Ղուլյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ