Սպորտ 1 տարի առաջ - 19:16 11-04-2025

Ըմբիշ Մանվել Խաչատրյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում կմրցի ադրբեջանցու հետ

Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ:

Խաչատրյանը քառորդ եզրափակիչում մրցեց և 9:0 հաշվով հաղթեց թուրք Էմրե Մուտլուին:

Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 11-ի երեկոյան: