Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:58 10-04-2025

Մի ուշագրավ դրվագ նկատեցի․ Փաշինյանը Մատենադարանում, էկրանին մեծատառ արձանագրել էր՝ ՀՀ տարածքը 29,743 քառ. կմ է

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

Արդեն քանիերորդ մարդն է ինձ դիմում՝ հարցնելով Նիկոլ Փաշինյանի այցի և ելույթի մասին Մատենադարանում։ Մանրամասներին, անկեղծ ասած, տեղյակ չեմ, քանի որ, իմ դիմումի համաձայն, ս.թ. հունվարի 1-ից դադարեցրել եմ աշխատանքս Մատենադարանում (որտեղ ընդունվել էի դեռևս 1990 թ.)։

Սակայն լրատվամիջոցներով նկատեցի մի ուշագրավ դրվագ։ Փաշինյանը Մատենադարանի դահլիճում, էկրանին մեծատառ արձանագրել էր՝ «Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառ. կմ է»։ Ըստ նրա գաղափարախոսության՝ հայոց հայրենիքը սահմանափակվում է այդքանով։ Ստացվում է՝ Մատենադարանում պահվող այն հազարավոր ձեռագրերը, որոնք գրվել են Տարոնում, Վասպուրականում, Արցախում, Նախիջևանում, Մոկքում, Բարձր Հայքում և հայոց մյուս հին աշխարհներում ու գավառներում, ստեղծվել են մեր հայրենիքի՝ Հայաստանի սահմաններից դուրս...

ՎարԺապետիս խելքի՛ն աշեցեք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ