Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:25 07-04-2025

Ասֆալտը խնայում են, մարդկային կյանքերը՝ ոչ․ Ակներում շարունկում են երթևեկել նեղ ճանապարհով

ՀՀ կառավարութան միջոցներով վերակառուցված Սանահին-Ակներ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտված են, սակայն բնակիչների համար ճանապարհը դժգոհության առիթ է դարձել։ Մասնավորապես, վարորդներն ընդգծում են ճանապարհի նեղ լինելու փաստը, որի պատճառով ըստ իրենց անհնար է երկու մեքենայի անցուդարձը, վարորդներից մեկնումեկը ստիպված է լինում զիջել հանդիպակաց ընթացող մեքենային՝ երթևեկությունն անվտանգ շարունակելու համար։ Ծրագրով նախատեսված 6 մ լայնությամբ ճանապարհի փոխարեն կառուցվել է 4 մ լայնությամբ ճանապարհ։ Դեռ սեպտեմբերին դժգոհ ակներցիները ճանապարհ էին փակել, ճանապարհաշինարարներն էլ պնդում էին, որ իրենք այդ հարցում մեղք չունեն։

Շինարարի հետ հանդիպել ու խնդիրը քննարկել է նաեւ Ալավերդու համայնքապետը։ Գյուղացիներին խոստացել են, որ մարտին ճանապարհը կլայնացնեն, մանավանդ, որ գյուղացիները հարակից հողատարածքների համար փոխհատուցում չեն պահանջում, միայն անվտանգ ճանապարհի պահանջ ունեն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին