Արտաքին 1 տարի առաջ - 23:58 05-04-2025

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել միակողմանի մաքսատուրքերը և լուծել վեճերը երկխոսության միջոցով. առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, ասել է Թուրքիայում Չենաստանի դեսպան Ցզյան Սյուեբինը։

«Չինաստանը վճռականորեն դեմ է դրան և կձեռնարկի հակաքայլեր՝ պաշտպանելու իր իրավունքները և շահերը: Սակագնային և առևտրային պատերազմները հակասում են պատմական միտումներին և տնտեսական կանոններին, և հաղթողներ չեն լինի: Ճնշումը, հարկադրանքը կամ սպառնալիքները Չինաստանի հետ հարաբերություններ կառուցելու ճիշտ ճանապարհը չեն»,- նշել է դիվանագետը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նրա խոսքով, սա ԱՄՆ-ի համար կդառնա «տնտեսական անկախության հռչակագիր» և կօգնի օգտագործել «տրիլիոնավոր և տրիլիոն դոլարներ»՝ պետական ​​պարտքը մարելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին