Ներքին 1 տարի առաջ - 12:46 02-04-2025

Վիլեն Գաբրիելյանը խնդրանքով դիմել է պատգամավորներին

Մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրել է.

«Հարգելի՛ ընկերներ, շատ շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար:

Ներողություն եմ խնդրում էն հարյուրավոր մարդկանցից, ովքեր նամակներ են գրել ու ես դեռ ֆիզիկապես չեմ հասցնում պատասխանել:

Միակ բանը, որի համար հիմա մի քիչ նեղվում եմ, մի քանի նախաձեռնություններն են, որոնց վրա տարիներով աշխատեցինք և որոնք, փաստացի, լիազորություն չեմ ունենալու փորձել շարունակել տանել առաջ:

Ըստ այդմ, դիմում եմ ԱԺ պատգամավորներին:

Հարգելի՛ գործընկերներ, ունեմ 0-ից մշակված՝

«Ռազմամարզական գործնեության մասին օրենք», Կառավարության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկված 95% համաձայնեցված,

«Հակաականային(ականազերծման) գործնեության մասին օրենք», Կառավարության հետ քննարկված, առաջարկների հիմման վրա վերամշակված, դեռ չհամաձայնեցված,

«Ռազմական նշանակության արտադրանքի մասին օրենք» նախնական սևագիր,

«Զենքի շրջանարության կարգավորման մասին օրենքի» փոփոխությունների փաթեթ, որը հիմնված է մեր կատարած մոնիթորինգի և այլ գործընկերների առաջարկների վրա:

Կան էլի նախագծեր, սակայն, որոնք որ դեռ «հում են», բայց նույնպես կարևոր:

Պնդում եմ, որ բոլոր նախագծերը ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության անվտանգության և հասարակության պաշտպանության ու տոկունության բարձրացման համար:

Ցանկացած պատգամավոր, որը ցանկություն կհայտնի, պատրաստ եմ նախագծերը տրամադրել իրեն՝ իրենց ամբողջ վերլուծական և հիմնավորումների բազայով: Այդ թվում ցանկացած կարգի աջակցություն ցուցաբերել:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր