Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:00 02-04-2025

50․000-ը քիչ է, ավելի շատ գումար պիտի տան արցախցիներին․ հարցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հաջորդ տարեսկզբից ևս երեք ամիս Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրել 40+10 հազարական դրամ աջակցությունը, իսկ 2025-ի ապրիլից վերանայել ու սահմանափակել աջակցությունը։ Կառավարությունը մտադիր է թիրախային խմբեր առանձնացնել ու միայն նրանց տրամադրել աջակցությունը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ արցախցիներին տրամադրվող 50․000 դրամ աջակցությունը պետք է վերականգնվի»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան տվեց, նշելով, որ պետք է ավելի մեծ գումար տալ։

«Ինձ ինչ պետք ա կվերականգնվի, չի վերականգնվի։ Ինձանո՞վ ա, իմ կարծիքն ով ա հարցնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետք է ավելի մեծ գումար տալ արցախցիներին։ «Էդ քիչ ա, պիտի 100․000 տան, մեղք են ժողովուրդը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է այդ աջակցությունը մեծացնել։ «Այո, 50․000-ը քիչ ա, պիտի ավելի շատ վերականգնվի»,- ասաց նա։

«Անպայման, այդքան մեծ բան չի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ արցախցիներն այստեղ ոչինչ չունեն և պետք է օգնել իրենց։
«Անպայման, մեղք են, ոչ մի բան չունեն։ Մենք չենք կարում ապրեն, ուր մնաց իրանք»,- նշեց նա։

«Պիտի վերականգնեն, բայց կվերականգնեն»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին