Ներքին 1 տարի առաջ - 10:03 02-04-2025

Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին` ադրբեջանական ագրեսիայից հետո․

«Քրեական վարույթն իրականացվել է շրջափակման մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իրենց ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման, առողջությանը ծանր վնաս պատճառելու, դրան ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով` ցեղասպանություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ»։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի փակմանը, Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, դրանով մարդասիրական և ուղևորափոխադրումների անհնարինությանը, գազի և էլեկտրամատակարարման դադարեցմանը, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, որն ունի էթնիկ զտման ու ցեղասպանության նպատակ։

Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր