Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 01-04-2025

Վարչապետն անգերազանցելի է այդ ոլորտում․ հարցում՝ ապրիլի 1-ի մասին

Այսօր ապրիլի 1-ն է՝ 2006թ. փետրվարի 16-ի ՀՀ Կառավարության հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը պաշտոնապես ճանաչվեց Երգիծանքի և հումորի օր: Ժողովրդի մեջ այս օրը տարածված է նաև որպես սուտ խոսելու օր: Այդ պատճառով շատերն այս օրն ասոցացնում են ինչ-որ գործիչների հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ապրիլի 1-ն ամենաշատը ո՞ր գործչի հետ է ասոցացվում»։

Հարցվածների մի մասը դժվարացավ հստակ պատասխանել, որոշներն էլ նշեցին, որ ողջ քաղաքական դաշտի հետ։

«Չգիտեմ, երևի շատ են։ Չեմ մտածել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ասոցացնում է Խորեն Աբրահամյանի հետ։

«Խորեն Աբրահամյանի, ծնվել է այդ օրը»,- նշեց նա։

«Խաբելու օրն է, ի՞նչ գործիչ»,- զարմացած հարցրեց մեկ այլ անցորդ։ Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանի հետ է ասոսացվում։

«Մեծամասամբ քաղաքական գործիչների հետ է ասոցացվում։ Դե այդ ոլորտում անգերազանցելին մեր ներկայիս վարչապետն է, էտալոն է հանդիսանում»,- ասաց նա։

«Ինչ-որ գործչի պատկերացնում եմ, բայց չեմ կարող ասել»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին