Արտաքին 4 տարի առաջ - 09:37 25-11-2021

Շվեդիայի նոր վարչապետն այդ պաշտոնը զբաղեցրել է ընդամենը մի քանի ժամ

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը խնդրել է ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից, որը ստանձնել է օրվա առաջին կեսին՝ «կանաչների» կուսակցության կառավարությունը լքելու որոշումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես չեմ ուզում գլխավորել կառավարությունը, որի լեգիտիմությանը կասկածելու հիմքեր կարող են լինել»,- բացատրել է նա։

Միևնույն ժամանակ Անդերսոնը խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենին ասել է, որ դեռևս սոցիալ-դեմոկրատների միակուսակցական ​կաբինետը ղեկավարելու մտադրություն ունի:

«Կոալիցիոն կառավարությունը պետք է հրաժարական տա, եթե որևէ կուսակցություն որոշի լքել կառավարությունը։ Չնայած խորհրդարանում իրավիճակը չի փոխվել, պետք է ևս մեկ անգամ քվեարկել»,- ասել է նա։

Շրջակա միջավայրի պահպանության կուսակցությունը (ՇՄՊԿ) նոյեմբերի 24-ին հայտարարեց փոքրամասնության կոալիցիայից դուրս գալու մասին՝ խորհրդարանում կառավարության ներկայացրած բյուջեի նախագծի քվեարկության ձախողման պատճառով։ Ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել Չափավոր-կոալիցիոն, Քրիստոնեա-դեմոկրատական ​​կուսակցությունների և «Շվեդ դեմոկրատների» ընդդիմադիր նախագիծը։

Անդերսոնը դարձել է երկրի պատմության մեջ վարչապետի պաշտոնը ստանձնած առաջին կինը։ Նա 54 տարեկան է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին