Ներքին 1 տարի առաջ - 12:21 31-03-2025

Երևանում «Volkswagen»-ը բախվել է «Իվանյանս» ՍՊԸ-ի «Opel Combo»-ին և այն մոտ 80 մետր առաջ է հրել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Նանսենի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, կոտրել այն, առաջ գնալով բախվել երկաթե սյանը, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel Combo» մակնիշի ավտոմեքենային և մոտ 80 մետր առաջ է հրել՝ բախվելով նաև ծառին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Volkswagen»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:

«Opel»-ը շահագործվում է «Իվանյանս» ՍՊԸ-ի կողմից, վարորդն էլ՝ 21-ամյա Մովսես Օհանյանը, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր