Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:33 31-03-2025

Պարո՛ն Բեգոյան, ասում են՝ ծառեր եք կտրում․ Տիգրան Ավինյան

«Պարո՛ն Բեգոյան, ասում են, որ դուք ծառեր եք կտրում ու սակուրաներ եք տնկում ամենուրեք»,- այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ աասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսքն ուղղելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին։

Ի պատասխան՝ Բեգոյանը հայտնեց․ «Ցավոք այնտեղ ինչ ծառեր որ կտրել ենք, դիմացը մի քանիսը մնացել են, դրանք թեղիներ են։ Կարող են տեսնել, թե ինչ ծառեր ենք կտրում։ Կառավարության շենքի կողքերով ու հետնամասով՝ Մելիք Ադամյան փողոցում, շատ խիստ վթարային, ծեր, փտած, հիվանդ թեղիները դեռևս 2022 թվականից ներառված են ծրագրում՝ փոխարինման համար։ Երկու օրվա ընթացում անցկացրել ենք ոռոգման նոր համակարգ, հեռացվել են սաղարթ չձևավորող 59 հիվանդ թեղիներ, փոխարենը տնկվել են 82 կատալպա տեսակի գնդաձև, 15 տարեկան ծառեր, որոնք այս տարի արդեն կունենան բավականին ստվեր»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին