Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:07 29-03-2025

Կինը վերակենդանացել է իր թաղման ժամանակ․ Lenta

Դաղստանում կինը վերակենդանացել է իր թաղման ժամանակ։ Երբ հարազատները պատրաստվում էին նրա թաղման արարողությանը, կինն հանկարծ բացել է աչքերը։ Ականատեսների խոսքով, հոգեհանգստի ընթացքում նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, և սիրտը սկսել է նորից զարկել։

Այս մասին գրում է Lenta-ն

Շոկից հետո նրան արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնաբերել են Ղազարոսի համախտանիշը՝ հազվագյուտ երևույթ, երբ սրտի կանգից հետո հանկարծակի վերականգնվում է արյան շրջանառությունը։