Ներքին 1 տարի առաջ - 16:04 28-03-2025

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց կիրառեցին Մարտուն Գրիգորյանի հոր, որդու և 2 թիմակիցների նկատմամբ

Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Մարտուն Գրիգորյանի հոր, որդու և նրա երկու թիմակիցների նկատմամբ կիրառեց վարչական հսկողողություն խափանման միջոցը։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։ Նրանց արգելվել է երեկոյան ժամը 20։00-ից առավոտյան 8-ը լքել բնակության վայրը, շփվել սույն վարույթով անցնող այլ անձանց հետ․ «Դատարանը հստակեցրեց, որ այլ անձ ասելով նկատի ունեն այս վարույթի հետ կապ ունեցող անձանց։ Սակայն պարզ չի, թե ում հետ կարող է շփվել, քանի որ, գաղտնիությունից ելնելով, չգիտենք՝ ով կապ ունի վարույթի հետ։ Հսկողությունը անժամկետ է, մինչև նախաքննության ավարտը։ Փաստացի տնային կալանք են կիրառել՝ զբոսանքի թույլտվությամբ»,- ասաց Բաբայանը

Հիշեցնենք՝ Մարտուն Գրիգորյանի որդին, հայրը և երկու թիմակիցը մեղադրվում են մեղադրվում են քարոզչության ընթացքում բարեգործության կանոնները խախտելու հոդվածով։ Նրանք Գյումրիում որոշ փողոցներ են խճապատել, օնչն ընկալվել է որպես ընտրակաշառք։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր