Ներքին 1 տարի առաջ - 19:02 27-03-2025

Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում

Ս.թ. մարտի 20-ին Future Economy Summit-ի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ ներկայացվել է Web3 ոլորտը, անդրադարձ է կատարվել բլոկչեյն տեխնոլոգիաներին, Ֆասթեքսի պրոդուկտներին և AKNEYE բրենդին:

Մշակույթն ու տեխնոլոգիան միավորող AKNEYE-ը համաշխարհային հարթակ է արվեստագետների համար։ Աչքանման քանդակներից մինչև NFT-ներ. յուրաքանչյուր ստեղծագործություն ունի խոր սիմվոլիզմ, որում արտահայտվում է արվեստի անցյալը, ներկան և ապագան։

AKNEYE-ի արվեստի համադրող Արմինե Հարությունյանն ընդգծել է նմանատիպ տեղեկատվական հանդիպումների կարևորությունը հայաստանյան բուհերում․ «AKNEYE-ը շատ յուրահատուկ և բացառիկ պրոյեկտ է, որը միավորում է արվեստը, դիջիթալը և կոնյակագործությունը: Մի կոնցեպտ է, որն աշխարհում չի եղել, և ես շատ հպարտ եմ, որ Հայաստանում է դա առաջին անգամ եղել և աշխարհով մեկ հայտնի է դառնում: Ամեն մի ԱԿՆ արվեստ է, ու հենց այս բուհում ելույթ ունենալը շատ կարևոր է, որովհետև հենց արվեստագետների հետ գործ ունենք:

Հուսամ՝ կոգևորենք նրանց ու կկապենք դիջիթալ արվեստի հետ»:

Fastex Exchange-ի P2P Գործառնական ղեկավար Տարոն Պողոսյանը պատմել է, թե ինչ հնարավորություններ են տալիս բլոկչեյն տեխնոլոգիան, կրիպտոարժույթը, Web3 ոլորտը․ «Տեխնոլոգիան ու ապագան, նաև ֆինանսները, շատ արագ են փոխվում: Կարծում եմ՝ որպես ապագայի սերունդ, որը կառավարելու է իր ֆինանսները, որը երկրում ինչ-որ փոփոխություն է բերելու, բավականին մեծ կարևորություն ունի նմանատիպ փոփոխությունների մասին իրազեկելը, մարդկանց տեղեկացնելը, լսարանը մեծացնելը»:

Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները բացահայտեցին Web3 աշխարհն ու NFT-ները՝ ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր