Ներքին 1 տարի առաջ - 18:06 27-03-2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ

Մարտի 27-ին՝ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան և անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։

Արարատ Միրզոյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Կարևորվել է տնտեսական, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Տնտեսական զարգացման և փոխկապակցվածության ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների արդյունավետ կիրառմանն ու բեռնափոխադրումների ծավալների ավելացմանն ուղղված ջանքերի կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջ մղման, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է պայմանագրի ստորագրմանը, ինչին հնարավոր կլինի հասնել երկու կողմերից քաղաքական կամքի դրսևորման պարագայում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր