Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:20 27-03-2025

Նռնաձորի հատվածում ազատում ենք երկաթուղու ճանապարհը, որ հնարավոր լինի կառուցել երկաթուղի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ մարտի 27-ի նիստին անդրադարձավ չզեկուցվող ռեժիմով քննարկված և ընդունված որոշման նախագծերից մեկին, որը ենթադրում է ճանապարհաշինական և կապիտալ ներդրումների փաթեթ:

«Մոտավորապես 5 մլրդ դրամի ծրագրերի ֆինանսավորման մասին է [խոսքը], որոնք տարբեր փուլերում են»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մի մասին արդեն ավարտական 5 տոկոսներն են վճարվելու:

Փաշինյանը թվարկեց այդ ճանապարհները, որոնց թվում է Գորիսից դեպի Վերին Շեն և Խոզնավար տանող ճանապարհի՝ 18,3 կմ հատվածը, որը նախատեսվում է սկսել և ավարտել այս տարի:

2025 թվականին նախատեսվում է նաև սկսել և ավարտել Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10,1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները:

«Այս նախագիծն ունի նրբություն. հիմա Նռնաձոր տանող ճանապարհի մի հատվածը համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ: Եվ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սա այդ աշխատանքների գործնական փուլն է: Այսինքն՝ ըստ էության, սա մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է, որովհետև մեզ շատ քննադատում են, ասում են՝ մենք անընդհատ պատրաստակամություն ենք հայտնում, բայց սա գործնական քայլերից մեկն է: Մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև երկաթուղին անցնելու այլ տարբերակ չունի, միայն այդ հատվածով կարող է անցնել: Հետևաբար այդ հատվածն ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին