Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:04 26-03-2025

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ այդքան էլ չեն հավատում աստղագուշակությանը․ Psy Post

Ամերիկայում իրականացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ովքեր ունեն բարձր ինտելեկտ և կրթվածության մակարդակ այդքան չեն հավատում աստղագուշակությանը։ Այս մասին գրում է Psy Post-ը։

Ուսումնասիրությունը, որը ներառել է ավելի քան 8500 մարդ, ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ավելի ցածր ինտելեկտ ունեն կամ քիչ կրթություն են ստացել, ավելի հակված են հավատալ, որ աստղագուշակությունը ճշմարիտ գիտություն է:

Ուսումնասիրությունը ցույց է տվել է, որ աստղագուշակության հանդեպ հավատքի նվազեցման լավագույն միջոցը կրթական ծրագրերն են, որոնք նպաստում են քննադատական մտածողության զարգացմանը։