Ներքին 1 տարի առաջ - 16:38 20-03-2025

ՔՊ-ական պատգամավորները բարձրագույն կրթություն չունեն, իսկ բուհ չավարտած ուսուցիչներին աշխատանքից ազատում են

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ահազանգում է Նիկոլական աղաղաղակող խտրականության մասին.

«Տավուշի մարզի սահմանամերձ 6 բնակավայրերի(որոնք 1000-ից ավել բնակչություն ունեն) վարչական ղեկավարներ օրենքի ուժով պաշտոնից ազատվել են, քանի որ բուհի դիպլոմ չունեն, Իսկ Հայաստանի մայր բուհի ավարտական կուրսից վտարված Նիկոլ Փաշինյանը գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն է զբաղեցնում։

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների թվով 55 ուսուցիչներ աշխատանքից ազատվել են, քանզի ունեն միջնակարգ մասնագիտական կրթություն, բուհի դիպլոմ չունեն։ Հիմա Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցներում ուսուցիչների բազում թափուր տեղեր կան, նույնիսկ հայտարարված մրցույթներով դրանք հնարավոր չի լինում լրացնել։ Աշխատանքից ազատված, միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, մանկավարժական կրթությամբ ուսուցիչների մեծամասնությունը երկար տարիների մանկավարժական հաջող աշխատանքի փորձ ուներ։

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՔՊ-ական պատգամավոր, մասնագիտությամբ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը,ով բուհ չի ավարտել։ Աժ ՔՊ-ական պատգամավորների մեջ կան բարձրագույն կրթություն չունեցողներ։ Եվ նրանք պետք է Հայաստանի համար կարևոր որոշումներ կայացնեն, դիրքորոշում արտահայտեն, երբ դրա համար բավարար գիտելիքներ , մասնագիտական ունակություններ չունեն։ Սա Նիկոլական աղաղաղակող խտրականություն է»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն